Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ցյուրիխյան գերմրցաշարում

Ցյուրիխյան գերմրցաշարում
16.02.2016 | 10:47

Շվեյցարիայում ընթացող շախմատային գերմրցաշարում ցարդ խաղարկվել է չորս տուր: Առաջինում Լևոն Արոնյանը զիջել է Վիշվանաթան Անանդին, երկրորդում ու երրորդում ոչ-ոքի է խաղացել Վլադիմիր Կրամնիկի ու Անիշ Գիրիի հետ, չորրորդում ճաշակել հաղթության բերկրանքը: Մրցակիցն է եղել Ալեքսեյ Շիրովը: Երեկ մեր գրոսմայստերի մրցակիցն էր Հիկարու Նակամուրան:
Հինգերորդ տուրից հետո մրցաշարի մասնակիցներն ուժերը չափելու են բլիցում, իսկ հաղթողը որոշվելու է երկու մրցումների արդյունքով: Առայժմ Արոնյանը չորս միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Առաջատարն Անանդն է: Նրա ակտիվում է վեց միավոր:
Տեղեկացնենք, որ մրցաշարի առաջին փուլում մարզիկին հաղթանակի համար տրվում է երկու, ոչ-ոքիի համար` մեկ միավոր: Բլիցում գործելու է միավորների շնորհման այլ համակարգ` հաղթանակի համար` մեկ, ոչ-ոքիի համար` կես միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ